National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.10.2016
ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 12

Հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու, հետաձգումների մասին, ինչպես նաեւ ԱԺ հոկտեմբերի 24-27-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին որոշման նախագիծը, որի համաձայն՝ մի շարք նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ քառօրյա նիստում առաջին ընթերցմամբ քննարկված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը լրացվել է նոր հոդվածներով եւ լրամշակվել է: Ավելացված հոդվածները նախապես քննարկվել են առաջին ընթերցման ընթացակարգով: Մասնավորապես՝ կանոնագրքով կարգավորվում են փրկարարական ծառայության կազմակերպման եւ անցկացման, փրկարարական աշխատանքների եւ մարտական առաջադրանքների ղեկավարման եւ իրականացման, տեղեկատվության հաղորդման կարգը, փրկարարական ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, խրախուսման, կարգապահական եւ նյութական պատասխանատվության կարգը, ծառայողի զենք կրելու, գործադրելու իրավունքը եւ այլն:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրել է փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը :

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը՝ կից փաթեթով, որի նպատակն է սահմանել ֆինանսական գործիքների, այդ թվում՝ ածանցյալ ֆինանսական գործիքների հստակ եւ համապարփակ կարգավորում, որը կնպաստի կապիտալի շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը: Ֆինանսական գործիքների շարքին են դասվում ֆյուչերսը, ֆորվարդը, օպցիոնը, սվոփը, ռեպոն եւ նմանատիպ այլ գործարքները: Նման ֆինանսական գործարքների կիրառումը հնարավորություն կտա ձեռնարկատերերին զսպել իրենց գործունեության հետ կապված տարբեր ռիսկեր եւ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:

Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը նշել է, որ կարգավորման նպատակը ներդրումային դաշտի կարգավորումն է եւ բիզնեսը փոխարժեքների եւ տոկոսադրույքների տատանումներից ապահովագրելը: Նրա խոսքով՝ այս փոփոխությունները կարող են հուսալի միջոց լինել ներդրումներ կատարողների համար:

Այնուհետեւ առաջին ընթերցումով ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը քննարկման է ներկայացրել իր, ԱԺ պատգամավորներ Արտակ Սարգսյանի եւ Արթուր Ստեփանյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Նշվել է, որ փոփոխությունը պայմանավորված է վարձակալության պայմանագրի՝ վարձատուի պահանջով վաղաժամկետ լուծման հասկացության ճշգրտմանը եւ առավել հստակեցմանը:

Գործող իրավական կարգավորումը վարձատուին վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու իրավունք է տալիս վարձակալի կողմից պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ցանկացած 2 անգամ վարձավճարն ուշացնելու դեպքում՝ ընդ որում չսահմանափակելով ուշացված օրերի քանակը, ինչը նշանակում է, որ այն կարող է լինել նույնիսկ 1 օր: Առաջարկվող փոփոխությամբ վարձակալի կողմից 2 անգամ անընդմեջ սահմանված վարձավճարը չվճարելը կարող է վկայել վարձակալի կողմից ստանձնած պարտավորությունը ոչ պատշաճ կատարելու որոշակի «օրինաչափության» առկայության վերաբերյալ եւ որի դեպքում պետք է վարձատուին իրավունք ընձեռել օգտվելու պայմանագրի վաղաժամկետ դադարեցման իրավունքից: Հաշվի առնելով, որ նախագծով առաջարկվող դրույթը կարող է վարձակալի կողմից չարաշահումների տեղիք տալ՝ նախատեսվում է հավասարակշռող դրույթ վարձակալի իրավունքների պաշտպանության համար, ուստի առաջարկվում է վարձավճարը պարբերաբար չմուծելու դեպքում վարձատուի պահանջով վարձակալության պայմանագրի լուծում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ կառավարությունը եւս տվել է դրական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալը քննարկման է ներկայացրել նաեւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նշվել է, որ փաթեթն ունի սոցիալական ուղղվածություն. նպատակն է ընդլայնել պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը եւ պարտապանին հնարավորություն տալ իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը: Ըստ նրա՝ օրենսդրական նախաձեռնությունը ունի նաեւ սոցիալական եւ մարդասիրական ուղղվածություն. այն նվազեցնում է ոլորտում շատերի կողմից չգնահատված ռիսկերը եւ անզգույշ կատարված գործարքները, ինչի արդյունքում ֆիզիկական անձինք չեն զրկվի իրենց միակ բնակարանից:

Այնուհետեւ պատգամավորները քննարկել են 2012 թվականի նոյեմբերի 20-ին Աբու Դաբիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ միմյանց համապատասխան տարածքների միջեւ եւ դրանցից դուրս օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի՝ համաձայնագրի վավերացումը իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների հետագա կարգավորման համար, կնպաստի երկու երկրների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի զարգացմանը: Համաձայնագրի հոդվածներով սահմանվում եւ կարգավորվում են միջազգային կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար երկու կողմից նշանակված ավիաընկերությունների լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները, թռիչքային եւ ավիացիոն անվտանգության պահանջների ապահովման եւ պահպանման դրույթները:

Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել 2013 թվականի հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը նշել է, որ համաձայնագրի նպատակն է կազմավորել կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհուրդ, որն իր գործունեությունը կիրականացնի կանոնադրությանը համապատասխան:

Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Խորհրդարանը կշարունակի աշխատանքը հոկտեմբերի 25-ին:


14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, 334 սրահում համատեղ նիստ կհրավիրեն: Կքննարկվի «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am